Երևանում սնկի պես աճող «մարդաբոյ» փոսերում Երևանի գնդի պարեկները անվադողերով անվտանգության պատ էին ստեղծում. 100-ից ավելի տուժած վարորդներ շնորհակալություն էին հայտնում պարեկներին, Երևանի քաղաքապետարանին էլ ուղղում էին դառը խոսքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին ամիսներին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով Երևանում և մարզերում առաջացել են հսյկական փոսեր, այդ թվում՝ «մարդաբոյ», անզեն աչքով էլ նկատելի է։ Եվ այդ փոսերի պատճառով է, որ վարորդները վնասում են իրենց ավտոմեքենաները, տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում վիրավորներով, իսկ պատկան մարմինները, որ մի քանի տարի է կուրծք ծեծելով հպարտանում են, թե ասֆալտապատումը Հայաստանում կատարվում է որակյալ, հօդս է ցնդում։
Գրեթե ամեն օր թե՛ Երևանում, թե՛ մարզերում վարորդները «ողջագուրվում են» փոսերի հետ՝ կոտրելով անվահեծաններ, պայթեցնելով անիվներ։
Այդ փորձանքից անմասն չէ նաև Երևանը. փոսերն այնքան շատ են, որ երևի հազարավոր տոննաներով ասֆալտ կպահանջվի, որ կատարեն գոնե փոսալցման աշխատանքներ, մինչև կդրսևորվի բարի կամք և ճանապարհները գոնե այս անգամ կասֆալտապատվեն ու կլինեն որակով, այլ ոչ թե ձյունը մի փոքր «փռշտա», ու փոսերը պատրաստ են։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ չի արդարանա, թե փոսերի առաջացման պատճառը իրենց կողմից աղի շատ օգտագործելն է։
Այս օրերին բավականին լարված են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների վաշտերի ու դասականների պարեկները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ջոկատների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ և հատուկ փրկարարները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, մի քանի ժամ շարունակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները մի քանի ժամ շարունակ մայրաքաղաքի Դավիթ Բեկի, Իսակովի և Արցախի պողոտաներում ու մի քանի ճանապարհների, որտեղ տրանսպորտային շարժը բավականին ակտիվ է, այդ հատվածներում եղած վտանգավոր փոսերում տեղադրել են անվադողեր, որոնց վրա էլ փաթաթել են ոստիկանության տարբերանշանով լուսային ժապավեններ, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին նկատել, որ հանդիպելու են փոսերի և կցուցադրեն զգուշավորություն։
Այդ ամենը տեսնելով՝ ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին.
«Ամեն օր, ամեն ժամ ավտոմեքենաներ են, որ ընկնում են փոսերը։ Չգիտենք որ փոսից փախցնենք ու դրա արդյունքում անվադողեր են պայթում, անվահեծաններ կոտրվում, նույնիսկ եղել են դեպքեր, որ փոսերը շրջանցելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել։ Գույքահարկ ենք վճարում, որ փոսերը հաշվելով գնանք տուն։ Որ հաշվելով պրծնենք, էլի գոհ կլինենք, բայց անվադողերը վնասվում են, նույնիսկ եղել են դեպքեր, որ փոսի մեջ ընկնելու պատճառով դիմապակիներն են վնասվել, ճաքել ու մեր բերնից կտրել, սարքել ենք, ո՞վ է փոխհատուցելու էս ամենի համար։ Լրիվ բարձիթողի վիճակ։ Դժոխքի ճանապարհն ավելի անվտանգ է երևի, քան էս մեր Երևանի ճանապարհները։
Իշխանությունները հպարտանում էին, թե տեսեք ինչ որակյալ ասֆալտ ենք փռում։ Էդ փռածը հետո դառնում է խրամատ՝ լի վտանգներով։
Միայն մեզ որ օգնում են, շարժական վուլկանիզացիայի աշխատակիցներն են, պարեկներն ու փրկարարները։ Էն որ ասում են պարեկները ինչ են անում, փրկարարները ինչ են անում, թող գան էստեղ տեսնեն։ Իսկ եթե տեսողության հետ էլ խնդիր կունենան, մենք իրենց կբացատրենք, թե քանի հարյուրավոր մեքենաների վարորդների են պարեկներն ու փրկարարները օգնել։ Էնպես որ որպես տուժած վարորդներ միայն շնորհակալություն ենք հայտնում էդ մարդկանց։ Մնացածին արդեն պետք է համապատասխան կառույցները արնարգքանի սյունին գամեն»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում։
Նշված պողոտայի մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը իսկական պատուհաս էին դարձել 25-ից ավելի վարորդների համար։ Տարբեր մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել էին փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն էին կոտրվել, կամ անվադողերն էին պայթել։
Երջանիկ պատահականությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկային։
Թեպետ մի քանի վարորդներ նշում էին, որ փոսը ընկնելու պատճառով կամ իրենք, կամ իրենց ուղևորը գլխով հարվածել էին դիմապակուն, ինչի հետևանքով դիմապակիներին ճաքեր էին առաջացել։
Վարորդներին օգնության էին հասել մի քանի շարժական վուլկանիզացիա շահագործող մասնագետներ և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Պարեկները հարցի ժամանակավոր լուծման նպատակով 30-ից ավելի անվադողեր էին բերել և սկսել այդ անվադողերը տեղադրել փոսերի մեջ և որպեսզի վարորդները նկատեն, որ փոսերի առաջ են հայտնվել, զգուշանան՝ անվադողերի վրա ոստիկանության լուսային ժապավեններ էին փաթաթել։
Վարորդները շնորհակալություն էին հայտնում շարժական վուլկանիզացիաների աշխատակիցներին ու պարեկներին, ասելով, որ առաջինը հենց նրանք են իրենց օգնության հասել, իսկ թե ով պետք է փոխհատուցի վնասները՝ մնացել էր օդից կախված։
Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցի ընթացքում մի քանի վարորդներ, ովքեր չուզեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Գույքահարկ ենք վճարում, բայց փոխարենը մեռանք փոսերը ընկնելով՝ անվահեծաները կոտրելով կամ անվադողերը պայթեցնելով։ Հետո էլ ասում են, թե գույքահարկը ժամանակին վճարեք։ Ամոթն էլ լավ բան է։ Մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեք հարցին․ ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն ցուցաբերվի ժամանակին հարկն ու վարկը վճարած քաղաքացու նկատմամբ։
Երևանի քաղաքապետ, Էրեբունու թաղապետ, թեպետ բոլորին էլ ուղղում ենք մեր խոսքը, որովհետև քաղաքում չկա այնպիսի վարչական շրջան, որ փոսերի առատություն չլինի։ Այնպես որ եկեք քարերը փեշերիցդ թափեք և ձեր պարգևատրված գումարներից մի քիչ հետ գցեք, անվադողեր առեք, եկեք էս փոսերում պաշտպանիչ վահան ստեղծեք, որ հետո չասեք՝ Թրամփը ճիշտ էր, մենք՝ սխալ»։
Ավելի վաղ ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ փետրվարի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։
Դավիթաշենի կամրջի վրա առաջացած փոսերի պատճառով մոտ 8 ավտոմեքենա վնասվել էին․ հիմնականում կոտրվել էին կամ անվահեծանները, կամ անիվներն էին պայթել։
Բարեբախտաբար տուժածներ չկային, վարորդներին էլ օգնության էին հասել շարժական վուլկանիզացիայի մասնագետները, ովքեր վերանորոգել էին անվադողերը, որից հետո վարորդները վուլկանիզացիայի աշխատակիցներին շնորհակալություն հայտնելով, իսկ տեղական իշխանությունների հասցեին մի քանի բալանոց չակերտավոր ասած բարի խոսքեր մաղթելով, արդեն անվադողերը վերանորոգված ավտոմեքենաներով՝ հեռանում էին։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։