4840 դիտում
20:15 11-01-2025
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. մի քանի կմ հատվածում բախվել է մոտ 27 ավտոմեքենա. քաղաքացիները շնորհակալություն էին հայտնում փրկարարներին ու պարեկներին, փոխարենը մի քանի բալանոց հայհոյանքներ էին ուղղում ճանշինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի, մառախուղի և որոշ վայ-վարորդների պատճառով գերլարված են աշխատել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը:
Օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ոստիկանները:
Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերվել, պարզվել է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ճանապարհը սպասարկում է Թալինի ճանշինը, սակայն վերջիններս մոտ 6 ժամից ավելի ոչ էլ բարեհաճել են ժամանել վթարի վայր, որպեսզի սեփական աչքով տեսնեն, թե իրենց փնթի աշխատանքի պատճառով քանի ավտովթար է տեղի ունեցել ու կլսեին, թե վարորդներն ու քաղաքացիները ինչպիսի, չակերտավոր ասած, քաղցր խոսքեր են ուղղում նրան հացեին:
Վարորդներն ու քաղաքացիները շնորհակալություն էին հայտնում Թալինի փրկարարներին, պարեկներին, համայնքային ոստիկաններին, փոխարենը հիշում էին ճանապարհը սպասարկող ընկերության ուղնուծուծը ու նրանց հասցեին շռայլում էին մի քանի բալանոց հայհոյանքներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընդհանուր առմամբ այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց, 7 վարորդներ, ժողովրդի լեզվով ասած, իրար հետ լեզու են գտել և հրաժարվել են ԱՊՊԱ ծառայությունից, իսկ մնացած դեպքերով զբաղվել են ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+