211652_close_icon
views-count1210 դիտում article-date 20:30 15-05-2026

Բազկամարտիկ Արման Մրտեյանը Եվրոպայի առաջնությանը հերթական նվաճումն է ունեցել

Եվրոպայի յոթակի չեմպիոն Արման Մրտեյանը հերթական նվաճումն է ունեցել բազկամարտի առաջնությանը։ Երիտասարդ մարզիկը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մայիսի 8-20-ն ընթացող բազկամարտի Եվրոպայի 35-րդ առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ։

Առաջնությանը մասնակցում է 34 երկրի ավելի քան 1500 ներկայացուցիչ։

Նշենք, որ 60 կգ քաշային կարգում մրցող երիտասարդ մարզիկը հասցրել է 7 անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն, 3 անգամ՝ աշխարհի փոխչեմպիոն։

Նմանատիպ նյութեր