211652_close_icon
views-count3670 դիտում article-date 18:18 15-05-2026

Քրեական ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում Նոր Հաճընում կանխվել է ԱՄՆ-ում բնակվող «Մալենկի Անդո»-ի կողմից 32-ամյա տղամարդուն հրազենով կյանքից զրկելը․ կասկածյալների մեջ են Նոր Հաճնում հայտնի մականունավորներ «Դանին», «Փոնթը», «Ծուրտոն». ՏԵՍԱՆՅՈւԹ

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում կանխել են Կոտայքի մարզում առանձնապես ծանր հանցագործություն (պատվիրված սպանություն), որում ներգրավված են եղել հայտնի մականունավորներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Մալենկի Անդո» մականվամբ 36-ամյա Անդրանիկ Դավթյանին հայհոյել է Գոռ Սևոյանը, ինչի մասին իմացել է Ա. Դավթյանը և ԱՄՆ-ից հրահանգել է իր եղբորը՝ Նոր Հաճըն քաղաքի բնակիչ 44-ամյա Արման Դավթյանին, որպեսզի վերջինս հաշվեհարդար տեսնի Գ. Սևոյանի նկատմամբ։

Եղբոր հրահանգը լուծելու նպատակով Ա․ Դավթյանը այդ գործը գլուխ բերելու համար հանդիպել է Նոր Հաճըն քաղաքի բնակիչներ 27-ամյա Սևադա Կլեկչյանին, 29-ամյա Սևակ Կլեկչյանին (վերջինները ըստ ֆոտոլրագրողի հարազատ եղբայրներ են), 31-ամյա Եղիշե Գալստյանին, 27-ամյա Նարեկ Ուդումյանին, «Դանի» մականվամբ 23-ամյա Նարեկ Դանիելյանին, «Փոնթ» մականվամբ 28-ամյա Գոռ Մարտիրոսյանին, 28-ամյա Վահագն Շահինյանին, 28-ամյա Հովհաննես Ավագյանին, 31-ամյա Նարեկ Լոբյանին, 27-ամյա Գոռ Սարիբեկյանին և «Ծուրտո» մանկանվամբ 29-ամյա Արամ Սաֆարյանին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները մարտ ամսվա վերջերին Ա. Դավթյանի ցուցումով զինվել են ապօրինի հրազեն հանդիսացող ատրճանակներով ու ինքնաձիգերով ու սկսել են Նոր Հաճըն քաղաքում ճշտել Գ․ Սևոյանի գտնվելու վայրը՝ պարզելու նրա տեղաշարժը՝ որտեղ որ ժամին հնարավոր է լինի։

Ըստ օպերատիվ տվյալների՝ Գ. Սևոյանը իր հերթին իր մտերիմներ՝ Նոր Հաճըն քաղաքի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Աղաջանյանի և ոմն Արսենչոյի հետ «Lexus» մակնիշի ավտոմեքենայով շրջել են Նոր Հաճընում, որի ժամանակ Գ. Սևոյանը նկատել է Ա․ Դավթյանին, ինչից հետո իր մոտ պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։

Դրանից հետո Ա․ Դավթյանը իր թիմակիցների հետ հետապնդել են «Lexus»-ը, ապա կանգնեցրել են ու Ա․ Դավթյանն իր մոտ եղած «AKS» տեսակի ինքնաձիգը լիցքավորել բերել էր մարտական վիճակի նպատակ ունենալով հենց դրանով սպանել Գ․ Սևոյանի, սակայն երբ ճշտել է, որ իրենց զոհը «Lexus»-ի մեջ չէ, ինքնաձիգի սպառնալիքի տակ ծեծի են ենթարկել Գ. Սևոյանի մտերիմ հանդիսացող Հրաչյա Աղաջանյանին և Արսեն Հունանովին։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․Օր․-ի 43-155 հոդվածի և 335 հոդվածի հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խմբի անդամների մեծ մասին քրեական ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել ու ներկայացրել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Մի մասին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։

Նշված դեպքի բացահայտման մասին տեղեկություններ է տարածել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր