211652_close_icon
views-count96718 դիտում article-date 21:14 26-08-2024

Երևանում ոստիկանների ու քննիչների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է որպես անհայտ որոնվող տղամարդուն կյանքից զրկելու դաժան դեպք․ կասկածյալը իմացել էր, որ ոստիկանները դարանակալել են իր տան մոտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի) գլխավորությամբ, բացահայտել են Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։

 Վերջինս դուրս էր եկել տանից և չէր վերադարձել և 2 օր նրան որոնելուց հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նրա մասին տեղեկություններ ունենալու համար ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ այդ թվում «02» հաղորդաշարով։

Ոստիկաններն ու քննիչները օրեր շարունակ ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ, կատարում են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական, հետո նրանց միացած Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները՝ քննչական գործողություններ, և օպերատիվ տվյալներով ճշտում են, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը։

Պարզվել է, որ նա եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ ու ոստիկանները մեկնում են վերջինիս բնակության հասցեն, սակայն նա տանը չի լինում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները 1 օր նրա բնակության վայրը հսկողության տակ են վերցնում, որպեսզի, երբ նա հայտնվի, սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման ենթարկեն։ 

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Սոկրատ Ս․-ն, հավանաբար տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել իր հետքի վրա, իսկ ոստիկաններն էլ հսկողության տակ են վերցրել իր բնակության վայրը, այլ ելք չունենալով, ինքնակամ ներկայանում է ոստիկանություն և հայտնում, որ սպանությունը ինքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնում մատնացույց անել այն վայրը, որտեղ իր «սև գործն» է արել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ մեկնում է դեպքի վայր։ 

Այս պահին նշված վայրը, որը Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածն է, որը կարելի է ասել բանուկ չէ, քանի որ սողանքային է, այդ հատվածում էլ նա մատնացույց է անում դիակի տեղը։

Քննիչի որոշմամբ Ս․ Սարգսյանը ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր