211652_close_icon
views-count433 դիտում article-date 09:53 15-05-2026

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բալաջարի» կայարանից Հայաստան կուղարկվի 14 վագոն ցորեն՝ 977 տոննա ընդհանուր քաշով։

Այնուհետև շարժակազմը «Բոյուք-Քյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Նմանատիպ նյութեր