211652_close_icon
views-count559 դիտում article-date 21:00 27-04-2026

Ուկրաինայի և Իսրայելի հարաբերություններում ճգնաժամ է հասունանում. լրագրող

 Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ եթե «Panoramitis» նավը, որը ենթադրաբար տեղափոխում է «ուկրաինական օկուպացված տարածքներից գողացված» ցորեն, մտնի Հայֆայի նավահանգիստ և բեռնաթափվի, դա Ուկրաինայի և Իսրայելի հարաբերություններում ճգնաժամի կհանգեցնի։ Դրա մասին գրել է «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը։

«Մենք հետևում ենք այդ նոր նավին և դա անուշադրության չենք մատնի։ Եթե նրան թույլ տրվի կառանել և բեռնաթափվել, դա հետևանքներ կունենա, հատկապես մեր երկկողմ կապերի համար»,- ասել է ուկրաինացի դիվանագիտական աղբյուրը։

Նա հավելել է. «Եթե այդ նավը և դրա բեռը չանտեսվեն, մենք մեզ իրավունք ենք վերապահում կիրառել դիվանագիտական և միջազգային-իրավական միջոցների ամբողջ համալիրը»։

20:20, 27.04.2026
Տարածաշրջան:Աշխարհում
Թեմա: Քաղաքականություն

Աղբյուրը նշել է, որ Իսրայելը «ըստ էության անտեսել է» իրենց պահանջները նախորդ նավի վերաբերյալ, որը գողացված ցորեն էր բեռնաթափել Հայֆայի նավահանգստում։

«Անկեղծ ասած, դա ապտակի է նման՝ հաշվի առնելով այն բարի կամքը, որն Ուկրաինան դրսևորել է՝ ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ահաբեկչական կառույց ճանաչելուց մինչև հակասեմականության քրեականացումը,- ասել է ուկրաինացի դիվանագետը։ -Գողացված բեռից շահույթ ստանալը պետք է ցածր լինի Իսրայելի արժանապատվությունից»,- եզրափակել է նա։

Նմանատիպ նյութեր