211652_close_icon
views-count2871 դիտում article-date 17:00 19-09-2020

Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան. tert.am

Ամեն ինչ իրականում շատ պարզ է․ նախկինում ճգնաժամ չի եղել բացարձակապես, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխություններին», որոնք ակնհայտորեն Սահմանադրությանը հակասող ճանապարհով են իրականացվել, հաջորդեց սահմանադրական ճգնաժամ, որն այս պահին էլ ես չեմ կարող ասել, որ հաղթահարվել է, որովհետև ՍԴ-ն 2020 թվականի հունիսի 18-ից ի վեր որոշում չի կարողացել կայացնել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/09/19/vardevanyan/3400472?fbclid=IwAR2WRsAxHV5hnafor43V0C-UNb6Po4bvH0GmocVjCb9744nCWEdwUWlyDLw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորների ընտրությամբ ՍԴ-ում ճգնաժամը լուծվեց: Իսկ թե ինչ կլինի հաջորդիվ, Վարդևանյանը նշեց, որ կան որոշակի լեգիտիմության հետ կապված խնդիրներ, ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող է լինել: Դիտարկմանը՝ իշխանությունը հակառակն է պնդում, այդ նախկինում կար լեգիտիմության հետ կապված խնդիր, որ ՍԴ նախկին նախագահը իրավունք չուներ ՍԴ նախագահ լինել, Վարդևանյանն ասաց. «Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Դա իրավական հարց է, իսկ իրավական հարցերի պատասխանները իրավական ճանապարհով է պետք ստանալ, այլ ոչ թե քաղաքական կամ այլ բնույթի գնահատականներով»: Վարդևանյանը պնդեց՝ սահմանադրական և իրավական տեսանկյունից որևէ խնդիր՝ լեգիտիմության, օրինականության, ՍԴ-ն չի ունեցել բացարձակապես: «Նույնիսկ միջազգային փորձի տեսանկյունից ՍԴ կազմը իրենից ենթադրում էր բավականին հարմոնիզացված կազմ, այնքանով, որ 96 թվականի ձևավորման պահից կային դատավորներ, որոնք պաշտոնավարել են, դրանով իսկ իրենց անկախության մակարդակը շատ ավելի բարձր էր: Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՍԴ կազմի գերակշիռ մեծամասնությունը քաղաքական գործընթացներով պայմանավորված է ձևավորվել, ոչ թե սահմանադրական տրամաբանությունից բխող ճանապարհով»,- շեշտեց փաստաբանը: Իսկ թե ինչ կարծիք ունի ՍԴ նորընտիր դատավորների մասին, Վարդևանը խուսափեց այս պահին կարծիք հայտնելուց: «Որոշ նորընտիր դատավորների ճանաչում եմ, մի քանիսի գործունեությունը գիտեմ և կարող եմ մի բան ասել՝ ՍԴ դատավորների թեկնածուների ելույթները լսեմ եմ ԱԺ-ում, մի քանիսը բավականին զսպված և հավասարակշիռ ելույթներ էին, կային նաև ելույթներ, առանց կոնկրետացնելու, թե ում մասին եմ ասում, որտեղ ակնհայտ հենց սահմանադրական մոտեցումների խեղաթյուրում էր նկատվում»,- նշեց նա: Վարդևանյանի խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի զուսպ, հավասարակշիռ համակարգ է և ցնցումներով միայն հետ է գնում և երբեք առաջ չի գնում այդ ցնցումներով: «Եթե ուսումնասիրեք այն ռեֆորմները, որոնք նախկինում տեղի են ունեցել, եղել են շատ լավ ռեֆորմներ, եղել են նաև ռեֆորմներ, որոնցից հենց նախաձեռնողները հրաժարվել են: Օրինակ՝ ժամանակին, երբ ստեղծվեց շատ կտրուկ մոտեցմամբ մասնագիտացված դատարաններ՝ քրեական և քաղաքացիական, շատ կարճ ժամանակ անց դրանից հրաժարվեցին հենց նախաձեռնողները, որովհետև դատական համակարգը, միջազգային լավագույն փորձն էլ է դա հուշում, կտրուկ փոփոխություններով դրական արդյունքի չի հասնում, դատական համակարգի խնդիրներն այնքան պարզ և հստակ են, որոնցից և ոչ մեկը, սակայն, վերաբերելի չէր ՍԴ-ին»,- նկատեց նա: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/09/19/vardevanyan/3400472?fbclid=IwAR2WRsAxHV5hnafor43V0C-UNb6Po4bvH0GmocVjCb9744nCWEdwUWlyDLw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր