211652_close_icon
views-count1297 դիտում article-date 15:50 09-05-2026

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ ԱԽ քարտուղար

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում  ճգնաժամ չեմ տեսնում: Tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշել է Գրիգորյանը։

Նա նաև անդրադարձել է Մոսկվայից հնչող հայտարարություններին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու վերաբերյալ։

«ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձևաչափը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր