211652_close_icon
views-count4801 դիտում article-date 18:05 20-04-2026

Արտակարգ դեպքի՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում. հատակը փլուզվել է և տրակտորն ընկել է նկուղային հարկ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնությունից, որ բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գործող տրակտորների խանութ-սրահից 2 քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ Մելքումովի փողոցում գտնվող նշված խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում և 1-ին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորը հայտնվել է նկուղային հարկում, իսկ 30-ամյա Ա. Թորոսյանն ու  55-ամյա Ա. Թորոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում համայնքային ոստիկանությունում, որոնք հնարավոր է փոխանցվեն  ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Համայնքային ոստիկանները պարզում են խանութ-սրահի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր