30978 դիտում
22:54 03-08-2021
Արտակարգ դեպք Երևանում. 51-ամյա աշխատակիցը Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքից ընկել է նկուղային հարկ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ գտնվող Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 նոր կառուցվող շենքի հարկերից մեկից քաղաքացին ընկել է շենքի նկուղային հարկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիները վերելակի հորից դուրս են բերել Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգորի Գրիգորյանին, ով «կատատրավմա» ախտոոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկաության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում և դրանք փոխանցվելու են հետաքննական բաժանմունք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: