Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ «մահվան շտեմարան» անունը ստացած «Արծվի թևեր» չհասած հատվածում հավաքված բնակիչները ասում են․ «Պարոն վարչապետ, Դուք կարող եք վերջ տալ այս հատվածի ողբերգական ավտովթարներին, մահվան ելքով վրաերթերին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Աբովյանի վարչական տարածքում գտնվող ամառանոցների և Պտղնի բնակավայրի բնակիչները հավաքվել էին «Արծվի թևեր» չհասած հատվածում և պահանջում էին, որպեսզի վերջապես Տարծքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հստակ պատասխանի միթե իրենք խրախուսում են ողբերգական ավտովթարները, մահվան ելքով վրաերթերը, քանի որ մի քանի տարի է ամառանոցներում ապրող մոտ 1700 բնակիչ և Պտղնի բնակավայրի բնակչության 99 տոկոսը պահանջում են, որպեսզի այդ հատվածում, որը արդեն համարվում է «մահվան շտեմարան», կառուցվի կամ ստորգետնյա, կամ վերգետնյա անցում։
Այսօր ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Այն, որ վերջին տարիներին կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ են իրականացրել ճանապարհաշինարարության ոլոտում, անգամ ոչ թե վերանորոգվել կամ վերակառուցվել այլ ստեղծվել են նոր ճանապարհներ դրա ապացույցը այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր ստեղծված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհով դեպի Գյումրի ընթանալն է։ Մենք ողջունում ու խրախուսում ենք ճանապարհաշինարարության ոլորտում Ն․ Փաշինյանի կատարած աշխատանքները, բայց ուզում ենք, որպեսզի մեր ճանապարհին կառուցվի անվտանգ անցում, որը նամանավանդ «Սևանի սեզոնին», դառնում է մի իսկական պատուհաս թե երեխաների, թե տարեցների համար։ Ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհում ենք ահը սրտներիս, գիշերն էլ դիմավորում ենք նույն վիճակում։ Քանի որ գիշերն էլ բացակայում է արտաքին լուսավորություը։ Չկա, որպես արտաքին լուսավորության գոյություն չունի։ Մեր հույսը պարոն Փաշինյանն է, ինքը եթե մի հատ գրավոր չէ բանավոր ցուցում էլ տա ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ կառավարության ֆինանսավորմամբ այդ ստորգետնյա անցումը կկառուցվի։ Ճիշտ է ծախսատար է, բայց ավելի լավ է միքիչ թանկ լինի, բայց երեխաներ ու մարդիկ չզոհվեն, երեխաներ ու մարդիկ չդառնան հաշմանդամ։ Հարգելի Պարոն Փաշինյան, Ձեր քայլով Դուք հարյուրահազարավոր կյանքեր կփրկեք։ Դրա համար էլ Ձեզ ենք դիմում։ Մյուս կառույցներին արդեն հոգնել ենք դիմելով։ Չենք ասում չեն անում, ասում են կանենք, բայց ե՞րբ, դա երևի միայն իրենց է հայտնի։ Ամեն շաբաթ այս հատվածում ավտովթարներ ու վրաերթեր են տեղի ունենում ու ամեն անգամ Փառք են տալիս Աստծուն, որ զոհեր և վիրավորներ չկան, բայց դե ամեն անգամ «պապը փլավ» չի ուտում։ Կրկին խնդրում ենք Ձեզ հարգելի վարչապետ միայն Դուք կարող եք մարդկային կյանքեր փրկել այս ճանապարհին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները ցանկանում էին ճանապարհը փակել, սակայն հրաժարվեցին այդ քայլից, ասելով, որ եթե վարչապետ Ն․ Փաշինյանը տեղեկանա հազարավոր բնակիչների խնդրանքին դրական լուծում կտա, դրա համար էլ չեն դիմում նման միջոցի։
Լուսանկարները՝ ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։