211652_close_icon
views-count41031 դիտում article-date 21:06 07-11-2015

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. Քաղսեցիներն ասում էին. «գյուղում բեսպրեդելին կարող է վերջ տալ միայն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը»

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով նոյեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Քաղսի գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղի 16 տան բնակիչ 37-ամյա Թաթոս Ենոքյանը, ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ Քաղսի գյուղից դեպի Հրազդան քաղաք տանող ճանապարհին նույն գյուղի 10-րդ փողոցի 22 տան բնակիչ 30-ամյա Արգամ Ջոնիկի Մանուկյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 90 DD 909 համարանիշի ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է իր Mitsubishi Pajero մակնիշի 71 ZO 700 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաղսի գյուղի մի քանի բնակիչներ զայրացած պատմում էին. «Արգամը Նիվայով Pajero-ին խփելուց հետո բացել է Pajero-ի դուռը ու դանակով հարձակվել Թաթոսի վրա, իսկ հետո էլ սկսել հայհոյանքներ տալով հարվածներ հասցնել մեքենայի տարբեր հատվածներին»: Նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվում Քաղսի գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու 14 տան բնակիչ 30-ամյա Հովսեփ Ռադիկի Անտոնյանը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին ասել են, որ նա տեղափոխվել է՝ «կրծքավանդակի կտրած, ծակած վերք ձախից» ախտորոշմամբ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նրան դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ա. Մանուկյանը, Քաղսի գյուղում, առանց որևէ պատճառի, իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիքով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոցում և ոստիկանությունում Արգամը իրեն պահել է լկտի, սանձարձակ և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել աշխատակիցների նկատմամբ: Քաղսեցիները ասում էին նաև, որ նա հաճախակի է անհիմն առանց որևէ պատճառների գյուղացիների հետ նման կերպ վարվում, սակայն ամեն անգամ ջրից չոր է դուրս գալիս, եթե ժամանակին իր արած լկտիությունների համար պատասխանատվության ենթարկվեր, ապա այս դեպքը տեղի չէր ունենա: Գ. Շամշյանի տեղեկություններով, Քաղսի գյուղի մեծ թվով բնակիչներ պատրաստվում են առաջիկա օրերին ի նշան բողոքի հավաքվել ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց: Նրանք ասում էին. «եթե ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը իմանա, որ իրեն անպարտելի համարող Արգամը ամեն անգամ լկտի պահվածք է դրսևորում հասարակության նկատմամբ ու մնում է անպատիժ, ապա հաստատ կպատժվեն նաև մեղավորները: Մեր համբերության բաժակը արդեն լցվել է, մեր հույսը ՀՀ ոստիկանության պետն է, վստահ ենք, որ Քաղսիում Արգամի բեսպրեդել ապրելակերպին վերջ կտրվի»: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր