211652_close_icon
views-count1813 դիտում article-date 21:34 18-04-2026

Ռոբերտ Քոչարյանը մեջբերեց 2 օրինակ՝ ցույց տալով, թե ինչու է ադեկվատությունը կորցրել Նիկոլ Փաշինյանը․ aravot.am

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթը սկսեց դահլիճում նստածներին հարց ուղղելով, գրում է aravot.am-ը։

«Ո՞րն է, ձեր կարծիքով, ամենամեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար»։

Մի տղամարդ ոտքի կանգնեց ու ասաց՝ «Ստի իրականությունը», մեկ ուրիշն ասաց՝ «Այսօրվա իշխանությունը»։

«Ես՝ որպես մի մարդ, որը առաջին պաշտոններում է եղել երկու երկրների՝ Ղարաբաղում և Հայաստանում բավական երկար ժամանակ, կարող եմ միանշանակ ասել՝ ամենամեծ սպառնալիքն այդ երկրի համար անհաջող առաջնորդն է այդ երկրի՝ ստախոս, տգետ, խառնակիչ։

Յուրաքանչյուր երկրի համար, որովհետև նման առաջնորդի վնասը կրկնակի վնաս է։ Առաջինը քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդի մի զանգվածին մյուսի դեմ, բաժանում է սև ու սպիտակների, խառնում է ընդհանրապես ինստիտուցիոնալ կառավարումը երկրում։ Եվ երկրորդ՝ նման կերպարի հետ դրսում ոչ ոք չի ուզում համագործակցել։

Եվ նման կերպարը դառնում է գործիք այլ ուժերի ձեռքերում։ Վնասը կրկնակի է՝ ներսում և դրսում։

Սա ճիշտ այն է, ինչ մենք Հայաստանում այսօր ունենք։ Ներսում տեսնում ենք այս մթնոլորտը, դրսում տեսնում ենք, թե ոնց են թշնամանում բարեկամների հետ, բայց նոր բարեկամներ չեն ստեղծվում և ոնց են գործիք դառնում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ձեռքում։ Եվ այս ամենի գինը վճարում է մեր ժողովուրդը։

Իմ գնահատականը հետևյալն է ՝ մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ», -ասաց  Ռոբերտ Քոչարյանը՝ երկու օրինակների մեջբերմամբ «ամրացնելով» իր այս պնդումը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր