211652_close_icon
views-count3333 դիտում article-date 21:31 23-01-2019

Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը. Կարպիս Փաշոյան

Լրագրող, վերլուծաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը: Ամեն դեպքում տպավորությունն այդպիսին է: Մարդիկ խոսում են արդի խնդիրներից, իսկ նա խնդիրների քննարկումը տեղափոխում է անցյալ: Իբրև թե՝ նախորդ գումարման պատգամավորները պարգևավճար են ստացել, իսկ հիմա քննադատում են մարզպետների տված պարգևատրումները։ Պարոն վարչապետ, ի՞նչ կապ ունեն 6-րդ գումարման պատգամավորները ներկայիս խնդիրների հետ: Եթե նրանց մի զգալի մասը տականք էր, ապա դրանից չի հետևում, որ Ձեր իշխանությունն ամենալավն է: Վերջապես դուրս եկեք այդ փակուղային համեմատության սահմանափակ շրջանակից: Մոռացեք անցյալը, մի կողմ դրեք թշնամու գաղափարը: Հասկանում ենք, որ ՀՀԿ-ն Ձեր կյանքի ամենամեծ հակառակորդն է եղել, որի դեմ տասնամյակներ շարունակ պայքարել եք: Բայց ՀՀԿ-ն այլևս պարտվել է, այն վերածվել է ավերակների կույտի: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք դեռևս ապրում եք ՀՀԿ-ով, դեռևս պայքարում եք դրա չերևացող ստվերի դեմ ու հենց այդ պատրանքն է իմաստավորում Ձեր քաղաքական գործունեությունը: Այսինքն հիմա ինչից խոսենք, պե՞տք է անցյալը մատնանշեք: Չի կարելի այսպես: Այս տրամաբանությամբ մենք որևէ կառուցողական երկխոսություն չենք կարող նախաձեռնել, քանի որ կառավարության ցանկացած ձախողում Դուք արդարացնում եք ՀՀԿ-ի գործոնով: Իսկ Ձեր կառավարության առանձնահուկ դմբո բյուրոկրատներն էլ ժողովրդին ամեն առիթով երեսով են տալիս, իբրև թե լա՞վ էր առաջ, հիշո՞ւմ եք ՀՀԿ-ն Ձեզ հետ ինչ էր անում, իսկ մենք լավն ենք, հեղափոխական ենք, 14 ժամ աշխատում ենք: Սա հոգեբանական բարդույթ է ու եթե Դուք չփորձեք ազատագրվել դրա կապանքներից, ապա դատապարտված եք կրկնել Պարույր Հայրիկյանի տխրահռչակ պրակտիկան: Նա էլ մինչև հիմա պայքարում է Խորհդային ԿԳԲ-ի ու ՊԱԿ-ի դեմ ու չի կարողանում դուրս գալ անցյալի կապանքներից: Նորից եմ կրկնում, պարոն վարչապետ, մոռացեք անցյալը, Ձեր հայացքն ուղղեք դեպի ապագա: Հասկանում եմ, հիմա Ձեր ինտրիգասեր օգնականներն ու օգնականուհիները կգան կասեն, թե պաշտոնից ազատված կամ էլ պաշտոն չստացած աբիժնիկները աղմուկ են բարձրացրել, ուշադրություն մի դարձրեք, էս կողմ, էն կողմ: Դուք էլ կհարցնեք, հը՞ լայվը ո՞նց էր, իրենք էլ կասեն, հա, լավն էր, ընտիր էր, Դուք ամենալավն եք, հզոր եք և այսպես շարունակ: Մի՛ լսեք էդ պարապ թախթաբիթիներին, պարոն վարչապետ:

Նմանատիպ նյութեր