Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արմեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արա Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Ենոքյանը և կրտսեր պարեկ Գագիկ Տերտերյանը։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։