Տեսախցիկների արձանագրածը հերքում է 43-ամյա կնոջ հայտնած տեղեկությունը. նրա կողմից ամենը ներկայացվել է գլխիվար, «ոտքից գլուխ» հերյուրանք է, ինչի համար հենց նա պետք է պատասխանատվության ենթարկվի
Այսօր՝ ապրիլի 14-ին, SHAMSHYAN.com-ը լուր էր հրապարակել Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում տեղի ունեցած մի միջադեպի մասին, որով հայտնել էինք, որ 43-ամյա կինը ոստիկաններին հայտնել էր, որ դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով տղայի հայրը վիճաբանել է իր հետ, ապա բռնել իր ձեռքն ու վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը մոտ 20-ից ավելի զանգեր է ստացել ու բոլորը նշում էին, որ ոստիկանություն ահազանգած կինը ստել է, գույները խստացրել է, անգամ դպրոցում ինքն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, տվել է տարաբնույթ հայհոյանքներ, փորձել հրահրել, որպեսզի տղամարդը դուրս գա հունից։ Բայց բազմաթիվ ծնողներ ու դպրոցի աշխատակիցներ այդ ամենին ներկա են եղել և հերքում էին, որ տղամարդը հարվածել է նրան։ Ընդհակառակը, ոչինչ չպատասխանելով՝ տղայի հայրը դպրոցից դուրս է եկել։
Զանգահարողները նշում էին նաև, որ այդ կինը դեռ ամիսներ առաջ է աչքի ընկել նման լկտի ու անհարգալից պահվածքով, ու 2 դպրոցներում էլ նույն սցենարով է գործել։ Նրա վարքի մասին տեղյակ են ոչ միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, այլև Երևանի քաղաքապետարանում, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, ոստիկանությունում, սակայն մինչև այժմ չգիտես ինչու նա իր կատարած արարքների համար պատասխանատվության չի ենթարկվել։ Իսկ եթե ժամանակին նա ենթարկվեր գոնե վարչական պատասխանատվության, ապա ապրիլի 8-ին հերթական «շառ-շոուն» տեղի չէր ունենա։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը հաստատող տեսանյութ կա, որն արձանագրվել է դպրոցում տեղադրված տեսախցիկի կողմից, սակայն այս պահին չենք հրապարակում, քանի որ իրավական գործընթաց է սկսվել։ Անհրաժեշտության դեպքում SHAMSHYAN.com-ը տեսանյութը կհրապարակի, իսկ մինչ այդ պետք է այդ «վայ» կնոջ նկատմամբ իրավական գործընթացը մինչև վերջ տարվի, քանի որ, ինչպես նշում էին ահազանգողները, նրա հայտնածը ամբողջությամբ հերյուրանք է։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում, թիվ 143 հիմնական դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով վերջինիս հայրը դպրոցում վիճաբանության է բռնվել իր հետ, որի ժամանակ բռնել է իր ձեռքը և վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համադասարանցու ծնողը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Ա․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրաչյա Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։