37974 դիտում
15:10 23-10-2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկի արձանագրածը հերքում է Ford Transit-ի վարորդի հայտնածը, թե իբր վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում Ford Transit-ի վարորդը դուրս գալիս երթեևեկելի գոտուց և բախվում դեղատան և խաղալիքների խանութ-սրահի դռներին՝ վնասելով դրանք։
Դեպքի վայրում վարորդը հայտնել էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն տեսախցիկի արձանագրած կադրերում հերքվում է այդ ամենը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել էին խոշոր չափի նյութական վնաս։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Մհեր Կարապետյանն ու պարեկ Հայկ Մովսիսյանը։
Փաստի առթիվ Հ. Մովսիսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Վթարի մասին տեղեկանալով՝ Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը հանձնարարությամբ դեպքի վայր էին օպերատիվորեն ժամանել թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ՝ կատարելու համար ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի