19181 դիտում
12:42 17-09-2021
Ավանի ոստիկանները բացահայտել են 20-ամյա տղայի դանակահարությունը. պարզվել է, որ նրա հայտնած տեղեկությունը, որ դանակահարվել էր «Հարսնաքար» ռեստորանի տարածքում, իրականությանը չի համապատասխանում, դանակահարողն էլ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է դանակահարվել 20-ամյա Արման Թադևոսյանը, ով «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հիվանդանոցւոմ վերջինս հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավանի ոստիկանները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը դանակահարության վայրի մասին իրականությանը չի համապատասխանել և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 38/21 հասցեի մոտ, և նրան դանակի հարվածներ է հասցրել Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 18-ամյա Էդմոն Պարսամյանը։
Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ էլ այնուհետև ստորագրություն է վերցվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները վիրավորից փորձել են պարզել, թե ինչու է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում։ Վերջինս պատասխանել է. «Ցավերի մեջ եմ եղել, չեմ իմացել, գուցել շփոթել էի տեղը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր այդ պահին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել էին՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Արման Թ.-ն է, ով հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: