Դատարանը մերժել է գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի դեմ ներկայացված դատախազության հայցը
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռ. Ավագյանի, վճռել է մերժել ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ նախագահի նախկին գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ, «Գել» մականունով հայտնի գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի դեմ ներկայացված հայցադիմումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված հակակոռուպցիոն դատարանի գործը:
Մասնավորապես, նախորդ տարվա հունիսին դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Գարեգին Գաբրիելյանի միջև հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Գարեգին Գաբրիելյանին հատուցել դրա արժեքը: Խոսքը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից 0.2092 հա մակերեսով հողամասի մասին է, որը պաշտպանության նախարարությունը 2005 թվականին 18,8 մլն դրամով վաճառել էր Գաբրիելյանին: Վերջինս ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթի շրջանակներում դեռևս 2022 թվականի օգոստոսին որպես վկա հարցաքննվել է և հայտնել, որ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում 2005 թվականի ընթացքում մոտ 2000 քմ չափերի հողատարածքը գնել է պաշտպանության նախարարությունից, որը որոշակի ժամանակ հետո կրկին վաճառվել է:
Նախկին պաշտոնյան պարզաբանել է, որ ՀՀ ՊՆ-ից իր անունով հողատարածք է ձեռք բերվել, ապա օտարվել և իրեն գումար հատկացվել՝ որպես ՊՆ երկարամյա աշխատակից բնակարան գնելու համար: Այսինքն՝ գործարքը կատարվել է իր բնակարանային պայմանները բարելավելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը, սակայն, փաստել է, որ թեև ՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 147-Ա որոշմամբ լիազորված է եղել տնօրինել ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրացված գույքը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի եղանակով, սակայն հիշյալ փաստն ինքնին չի կարող ենթադրել շեղում ՀՀ հողային օրենսգրքի կարգավորումներից: Համաձայն հայցը ներկայացրած դատախազության հիմնավորման՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Գարեգին Գաբրիելյանի միջև 02.05.2005 թվականին կնքված պայմանագիրը անվավեր է, քանի որ կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ, քանի որ հողամասը ենթակա էր օտարման բացառապես աճուրդով: Այսպիսով, դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Գարեգին Գաբրիելյանի միջև կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, պարտավորեցնել Գարեգին Գաբրիելյանին՝ հատուցել ՀՀ-ին Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 20/7 հասցեի 0.2092 հա մակերեսով հողամասի արժեքը դրամով՝ հայց հարուցելու օրվա դրությամբ:
Հիշյալ հայցադիմումի հետ կապված պատասխանողը դիրքորոշում է հայտնել, որ դատախազության կողմից վկայակոչված պետական շահերի ենթադրյալ խախտման փաստով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված է ՀՀ պաշտպանության նախարարությանը, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը սույն գործով չի հանդիսանում պատշաճ հայցվոր, հետևաբար նաև իրավասու չէ սույն գործով ներկայացնելու ՀՀ-ի շահերը։ Բացի այդ, ըստ պատասխանող կողմի՝ նշված գործարքի կնքման պահից՝ 2005 թվականից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն իսկ իմացել է կամ պարտավոր էր իմանալ հողամասի օտարումն առանց աճուրդի իրականացնելու, հետևաբար նաև անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին, ուստի հայցային վաղեմության ժամկետը սկսվել է 2005 թվականին և ավարտվել է 2006 թվականին. հետևաբար առավել քան ակնհայտ է, որ բաց է թողնվել ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Դատարանը դեռևս 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ արձանագրել է, որ այս գործով կիրառելի է հայցային վաղեմության կրճատ՝ մեկ տարվա ժամկետը։ Ըստ պատասխանող կողմի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբ է համարվում այն օրը, երբ Դատախազությունն իմացել է կամ պետք է իմանար պետական շահի ենթադրյալ խախտման համար հիմք ծառայող հանգամանքների մասին, մինչդեռ այս գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել օրենքով նախատեսված ժամկետներից հաշված մեկ տարվա ժամկետի խախտմամբ, ուստի, եթե անգամ դիտարկեն, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գործով հանդիսանում է պատշաճ հայցվոր, հայցադիմումը ենթակա է մերժման:
Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել մի շարք կարևոր հանգամանքներ: Մասնավորապես, արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շահադիտական շարժառիթով ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող և «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքներում գտնվող շուրջ երկու տասնյակ հողամասերը շուկայական արժեքից անհամեմատ էժան գներով պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին օտարելու վերաբերյալ դեռևս 2022 թվականի փետրվարի 17-ին ՀՀ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը շարունակելը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 24.05.2023թ. որոշմամբ հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը: Այս վարույթով, ի թիվս այլնի, պարզել են 2005-2010 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից ՊՆ և պետական մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող տարբեր անձանց հողեր օտարելու դեպքերը:
Հակակոռուպցիոն դատարանը, հիմք ընդունելով վեճի նկատմամբ կիրառելի իրավական նորմերը, համարել է, որ հայցվոր կողմը 17.02.2022 թվականից սկսած «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» պետության շահերի ենթադրյալ խախտման մասին, ուստի հայցադիմումը 03.07.2025թ. թվականին Դատարան ներկայացնելով՝ բաց է թողնվել հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը, իսկ պատասխանողը, օրենքով սահմանված ժամկետներում, ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, հայցը ենթակա է մերժման՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Դատարանը վճռել է նաև դատախազությունից հօգուտ Գաբրիելյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Իսկ 2026 թվականի մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել է վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Դատարանի կայացրած վճռից կարելի է եզրակացնել, որ կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապեյանը իսկապես տեղյակ չի եղել պետության շահերի ենթադրյալ խախտման մասին և չի հանձնարարել ժամանակին պատշաճ հայցադիմում ներկայացնել դատարան, կամ էլ իմանալով հայցային վաղեմության ժամկետների մասին՝ միտումնավոր կերպով ձգձգել է հայցադիմում ներկայացնելու գործընթացը՝ թույլ տալով դատարանին հայցային վաղեմության հիմքով, ըստ էության վճիռ կայացնել նախկին պաշտոնյայի օգտին: