Թուրքական դատարանը մերժել է վարչապետ Էրդողանի հայցը. Ermenihaber.am
[url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=454]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել թուրքական «Հալք TV» հեռուստաընկերությանը «Rezil» (թարգմ.` խայտառակություն) անվանումով տեսահոլովակը ցուցադրելու համար, որում օգտագործվել են իր լուսանկարները: Վարչապետը «իր իրավունքները խախտելու» համար պահանջել է բարոյական վնասի հատուցում:
Գործը քննող Անկարայի 14րդ վարչական դատարանը վճռել է մերժել վարչապետի փաստաբանների ներկայացրած հայցը` այն որակելով անհիմն: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Նշենք, որ վարչապետը պահանջել էր 60 հազար լիրա հատուցում: