211652_close_icon
views-count1270 դիտում article-date 12:05 20-03-2026

Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 20-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 00:40-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում դատապարտյալները նկատել են, որ խցակիցը սավանով իրեն կախել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատապարտյալները կարողանում են շատ արագ կտրել սավանը, ապա փրկել նրա կյանքը, ինչից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները ահազանգում են շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին Արմավիրի բանտից տեղեկությունը փոխանցում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատապարտյալների կողմից փրկված՝ ինքնասպանության փորձ կատարողը մոտ 35-40 տարեկան է։ Նա Թորոս Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել ու մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր