211652_close_icon
views-count1357 դիտում article-date 11:23 03-05-2026

Հերթական միջադեպը՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ազգությամբ հնդիկ կալանավորը ծայրահեղ ծանր տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 2-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 19:00-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի 1-ին հարկի 6-րդ կարանտինային խցում հայտնաբերվել է կախված կալանավորի մարմինը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան կարողացել են փրկել, սակայն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը ազգությամբ հնդիկ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր