211652_close_icon
views-count496 դիտում article-date 12:56 17-03-2026

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շինարարության հետ կապված խնդիրներ ունեինք, դրանք կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, որը եղել է թափանցիկ. Ժաննա Անդրեասյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացել է պետության կողմից: Պետությունը երբեք այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Ես ոլորտը համակարգող նախարարության պատասխանատուն եմ, ես ավելի մանրամասն եմ տեսնում խնդիրները, քան կարող է տեսնել որևէ այլ պատկան մարմին, կամ այլ դիրքում գտնվող անձ: Եթե այլ դիրքից տեսանելի է մեկ խնդիր, ինձ համար տեսանելի է տասը խնդիր, ես հարկ եմ համարում խոսել խնդիրների մասին:

Այն, որ մենք շինարարության մասով ունեինք խնդիրներ և այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ, պարզ, հանրային: Եթե ձեզնից մեկն ուզում է՝ այս շաբաթ կարող եք ինձ ուղեկցել»,-նշեց նա:

Նախարարը հավելեց, որ սեպտեմբերից սկսած ամեն շաբաթ այցելում է Ցեղասպանության հուշահամալիր:

Նմանատիպ նյութեր