211652_close_icon

Գագիկ Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (տեսանյութ)

views-count463 դիտում article-date 17:43 24-04-2025
1,5 միլիոն հայերի հիշատակը հարգելու և պատմական արդարությունը վերականգնելու վճռականությամբ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձացել նաև Գագիկ Ծառուկյանի թիմակիցները:

Սուրբ նահատակների հիշատակի առաջ խոնարհվելու պարտքը բոլորինս է, ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ: Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց առաջ՝ նախ ծաղկեպսակ Գագիկ Ծառուկյանի անունից:

«Այսօր, երբ խոսվում է պատմական հիշողությունը մոռացություն տալու մասին, ընդամենը պետք է շատ կարճ հայացք նետել 1-2 տարի առաջ Արցախի հայաթափման, մարդկանց սպանությունների, դաժան ոճրագործությունների փաստերին և վերահաստատել, որ անգամ 21-րդ դարում ցեղասպանությունը հնարավոր է: Այս գործընթացում առավել քան կարևոր է հայ ժողովրդի միասնականությունը, համերաշխությունը, ազգային ներդաշնականության մթնոլորտի վերագտնելը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ավելին՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր