211652_close_icon
views-count1725 դիտում article-date 20:10 20-12-2016

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Պաշտպանի ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Տիկին Մոսկալկովան գրառում է կատարել հուշամատյանում։ [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր