211652_close_icon
views-count1840 դիտում article-date 10:33 28-09-2023

«Նիկոլ, երկիր ունեինք, բանակ ունեինք: Զրոյացավ ամեն ինչ»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել.

«Zինվորը ասում էր` հասկացանք, որ մեր մեծերը իզուր չեն զոհվել...
Զինվորը ասում էր` կշարունակենք իրենց գործը ...
նիկոլ` ԵՐԿԻՐ ունեինք:
նիկոլ` ԲԱՆԱԿ ունեինք:
Զրոյացավ ամեն ինչ:
Արցախ չկա, ցավ կա, երբ թուրքը հային ձերբակալում ա` ուրախացող հայ կա...
Վիշտ կա, քաոս..............
Ուզում եմ վերջում հույս լինի:
ՀՈւՅՍ կլինի երբ Ի ՀԱՅՏ ԳԱ ՀԵՐՈՍ:
Նոր հերոս, իսկական, իրական, մաքուր:
Հերոս ում չի կարող վախեցնել իշխանությունը...
Հերոս ում չի կարող փչացնել ընդդիմությունը...
Ու ԿԼԻՆԻ ՀՈւՅՍ:
Ու Նորից Կունենանք Երկիր»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր