211652_close_icon
views-count4264 դիտում article-date 16:24 23-05-2026

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝ կադրային փոփոխություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային նշանակումներ և փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Լևոն Մարտիրոսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նա նշանակվել է ՊԾ մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար է նշանակվել Լևոն Բաբայանը։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանն ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է Պարեկային ծառայության մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ավետիք Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Ստեփանյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Գևորգյանը նշանակվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Լևոն Բադալյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել Պարեկային ծառայության մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր