211652_close_icon
views-count3166 դիտում article-date 13:55 13-10-2026

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ ու տեղափոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. Երևանն ունի ՊԾ գնդի՝ ծառայության գծով նոր տեղակալ

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և փոխատեղումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Գարիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ՝ ծառայության գծով։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանը։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգից։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ալբերտ Հովհաննիսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ։

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ազատ Թադևոսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր