Ավտովթար՝ Արարատի մարզում․ Արմաշում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Volvo» բեռնատարը․ 2 վիրավորները Արարատից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Elantra»-ի վարորդը և ուղևորը՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Քրիստինե Հ․-ն և 46-ամյա Արծրուն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Եգորյանը և Արման Հարությունյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։