Երևանում Շենգավիթի համայնքային ոստիկանները «Երևան մոլ» առևտրի կենտրոնում իրականացրել են «Գող, սիրտը դող» օպերացիան․ «Քարֆուր» սուպերմարկետից գողություն կատարող 3 աղջիկներ տաք հետքերով բռնվել են․ նրանց մոտ հայտնաբերվել են գողացված ապրանքները
Մարտի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով, բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, «Երևան մոլ» առևտրի կենտրոնում իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է «Գող, սիրտը դող» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ նշված առևտրի կենտրոնում գործող «Քարֆուր» սուպերմարկետից գողություն է կատարվել և այն կատարողները պատրաստվում են առևտրի կենտրոնից դուրս գալ։
Օպերատիվորեն նշված վայր են ժամանում Շենգավիթի ոստիկանները և տեղում գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 17-ամյա Սիրուշո Կ․-ին, 17-ամյա Մանե Ն․-ին և 19-ամյա Մարիամ Ֆ․-ին։
Նրանց մոտ ոստիկանները հայտնաբերում են գողացված տարատեսակ սննդամթերք, կոսմետիկ միջոցներ ու կանացի պարագաներ։
Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանում են, որ գողությունը կատարել են իրենք։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կատարվածի մասին ոստիկանությունում արդեն հաղորդում է ներկայացրել «Երևան մոլ» առևտրի կենտրոնի ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետը։
Իսկ կասկածյալներից 2-ը սովորում են Հայաստանում հայտնի քոլեջներից մեկում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։