211652_close_icon
views-count59371 դիտում article-date 13:03 14-02-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են խանութը թալանողին․ Mercedes-ում հայտնաբերվել են գողացված ապրանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 13-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի, տեսուչ Միսակ Սողոյանի գլխավորությամբ գիշերային ծառայություն կատարելու ժամանակ Վեդի քաղաքից դեպի Նոր Ուղի գյուղ տանող ճանապարհին պոմպակայանի մոտ նկատել են առանց համարանիշների Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը փորձել է փախնել, բայց դա նրան չի հաջողվել։ Ճանապարհային ոստիկանների և ոստիկանության Արարատի բաժնի գիշերային հերթափոխի ծառայողների կողմից հմուտ ու ճիշտ վնասազերծման արդյունքում նշված ավտոմեքենան վարորդով և ուղևորով բերման են ենթարկվել Ոստիկանության Արարատի բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Ոստիկանությունում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 23-ամյա Տիգրան Մանուկյանը և ավտոմեքենայի մեջ եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Մերի Պ․-ն։ Պարզվել է նաև, որ Տ․ Մանուկյանը Շաղափ գյուղի Վ, Սարգսյան փողոցի թիվ 17 հասցեում գործող խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է և այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, տնտեսական-կենցաղային իրեր և հեռուստացույց։ Ավտոմեքեան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Իսկ խանութի թալանի մասին խանութի տերը՝ Շաղափ գյուղի բնակիչ 63-ամյա Անդրանիկ Պետրոսյանը իմացել է առավոտյան, երբ նրան այդ մասին տեղեկացրել են Արարատի ոստիկանները։ Նա նույնիսկ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնել են գողին, ով չի հասցել գողացած ապրանքները պահել։ Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Տ․ Մանուկյանը և Մերի Պ․-ն ստորագրությամբ ազատ են արձակվել։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր