27830 դիտում
13:44 18-01-2023
Երևանում ոստիկաններն իրականացրել են «Գազը թողած ջերմուկը չի խմվի» օպերացիան․ տաք հետքերով բռնվել է հայտնի բենզալցակայններից մեկում ավազակային հարձակում կատարողը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեկաան հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, Երևանում ժամերի ընթացքում իրականացրել են «Գազը թողած ջերմուկը չի խմվի» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի շրջանակում ոստիկանները, տաք հետքերով՝ Երևանում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 38-ամյա Համլետ Տեր-Օ․-ին, ով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ այնուհետև նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է հունվարի 16-ին Արաբկիր վարչական շրջանում, Գյուլբենկյան փողոցի վրա գործող «Ռան-Օյլ» բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 16-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին, նրա մոտից գողացել գումարը և դիմել փախուստի, աշխատակիցն էլ արնաշաղախ վիճակում է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, սակայն վերջինս, ում գլխից արյուն էր հուսում, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Ռուբեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։30-ի սահմաններում անհայտ անձը նշված փողոցի 43/1 հասցեում գործող «Ռան-Օյլ» բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով՝ բենզալցակայանի աշխատակից, Արարատի մարզի բանկիչ 44-ամյա Գ․Ս․-ից վերցրել է բանալին, ապա մոտ 30 րոպե փակվել է զուգարանի ներսում։
Լիցքավորող Գ․Ս․-ն, երբ փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, զուգարանում գտնվող անձը անսպասելի հրել է և գետնին տապալել Գ․Ս-ին, ապա ձեռքին եղած քարով հարվածել նրա գլխին, հափշտակել նրա մոտ եղած գումարը ու դիմել փախուստի։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բենզալցակայանի աշխատակցի արյունոտված հագուստները, զուգարանում էլ՝ արնանման հետքեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+