Պայթյուն՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի «Արզնի Գազ» գազալցակայանի դիմաց՝ «Opel»-ում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի արձանի հարևանությամբ գործող «Արզնի Գազ» գազալցակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի, ով ըստ նախնական տեղեկությունների վարորդն է եղել, այրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նրան առաջինն օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները նրան մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Դավիթ Դ.-ն է, ով գազալցակայանում լիցքավորելուց հետո դուրս է եկել գազալցակայանից և ավտոմեքենայի մեջ ըստ նախնական տեղեկությունների կրակայրիչ է վառել, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառ, քանի որ հնարավոր է լիցքավորման ընթացքում ավտոմեքենայի սրահում գազ կուտակված լինի։
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։