211652_close_icon
views-count27120 դիտում article-date 21:49 13-06-2024

Օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով Այրվածքաբանական կենտրոն տեղափոխված 44-ամյա տղամարդը մաhացել է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, Այրվածքաբանություն ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Կարապետ Ս.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 7-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով «ջերմային այրվածք բոցով գլխի, իրանի զույգ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի մոտ 60 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին պայթյուն և խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր բռնկվել։

Կային վիրավորներ, այրված ու մոխրակույտի վերածված ավտոմեքենաներ, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։ Ճանապարհն ամբողջությամբ փակված էր։

Ժամանել էին մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում աշխատում են մեծ թվով բժիշկներ, պարեկներ, ոստիկաններ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը, Կոտայքի մարզի դատախազի տեղակալներ Գոռ Խանզադյանը, Անդրանիկ Վարդանյանն ու Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը: 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյան, և 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարաչության պետ Գևորգ Սեդրակյանը և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը:

Տեղում աշխատում էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Արամայիս Բաբայանի, Օգսեն Հարությունյանի, Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի, Տիգրան Բաղյանի, Վազգեն Բադալյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են վիրավորների ինքնությունը։

Նրանք են՝

Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Կարապետ Սիմոնյանը, Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գևորգ Չերքեզյանը, ովքեր «պոլիտրավմա, մարմնի բազմակի շրջանների ջերմային այրվածք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Lուսավուրիչ» բժշկական կենտրոն:

Իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հարութ Խաչատրյանը, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Լեո Հայրապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մհեր Գևորգյանը, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Աբրահամյանը և Երևանի բնակիչ 61-ամյա Լևոն Ստեփանյանը «զույգ վերին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որոնցից մի մասն այնուհետև տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր