211652_close_icon
views-count661 դիտում article-date 15:59 05-03-2026

Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ

Իրանի հետ սահմանի Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում այս պահին 180-200 բեռնատար է սպասում սահմանը հատելու հնարավորությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից։

Նշվեց, որ իրանական կողմում պարբերաբար լինում են կապի խափանումներ, ինչի պատճառով էլ պարբերաբար կարող են առաջանալ հերթեր, սակայն, կապի բացակայության պարագայում աշխատում են նաև թղթային տարբերակով, որն ավելի ժամանակատար է։ Կուտակումներ չառաջացնելու համար քաղաքացիների համար կարող են լինել որոշակի սահմանափակումներ՝ բեռնատարների բնականոն տեղաշարժն ապահովելու համար։

«Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բեռնափոխադրողները չեն ցանկանում Իրանի տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ նախընտրելով Չինաստանից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից ներկրվող բեռների փոխադրումն իրականացնել Վրաստանի տարածքով։ Ուստի, ենթադրելի ու բնական է, որ բեռնափոխադրումների ծավալը Իրանի տարածքով պետք է նվազի։ Վերջին օրերին նկատվում է բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում, որը շատ արտահայտիչ չէ»,–ասացին ՊԵԿ–ից։

Նմանատիպ նյութեր