211652_close_icon

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

views-count688 դիտում article-date 20:00 26-02-2026
Հայաստանն առաջին անգամ ընդունում է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է համալիր՝ տեղում ծանոթանալու նախապատրաստական վերջին աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով՝ ընդգծելով դրանք հավուր պատշաճի և կազմակերպված իրականացնելու անհրաժեշտությունը:

Առաջնության նախընթաց օրը համալիրում իրականացվել են կահավորման վերջին շտկումները, բացման արարողության շրջանակում մշակութային միջոցառման փորձերը, փորձարկվել են լուսաձայնային սարքավորումները:

Առաջնությանը կմասնակցեն 40 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։

Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։ Մրցումները կմեկնարկեն մարտի 1-ից։ Յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։

Նմանատիպ նյութեր