Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պայքարում է մայրաքաղաքում օդի աղտոտվածության դեմ, նրա ենթակայության տակ գտնվող կառույցի բեռնատարը Մյասնիկյան պողոտայում իրականացնում է «Փոթորիկ՝ անապատում» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի անգամ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որ նրանք պետք է հետևողական լինեն ու խիստ պայքար տանեն մայրաքաղաքում օդի աղտոտման դեմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի այդ խիստ հանձնարարականը կարծես թե արհամարհվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների կողմից, ինչի վառ ապացույցը փետրվարի 24-ին՝ գիշերը ժամը 01:35-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում ԵԱՍՄ-ի բեռնատար ավտոմեքենայի կողմից «թոզուդուման» անելն էր, ինչի հետևանքով փոշին տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։