211652_close_icon
views-count1045 դիտում article-date 10:03 02-10-2026

Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորում է մայթերը վերադարձնել հետիոտներին, Երևանի կենտրոնում մեկ գիշերվա ընթացքում հերթական մայթի զավթումն է տեղի ունեցել Սարյան փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ շատ հաճախ քաղաքապետարանի համապատասխան վարչության և վարչական շրջանների ղեկավարներին տալիս է խիստ հանձնարարականներ, որ նրանք պետք է ցուցաբերեն հետևողականություն ու պայքարեն արատավոր երևույթների դեմ, որի մեջ է մտնում նաև այն, որ պետք է մայթերից հեռացվեն տարատեսակ կրպակներ, ստեղծված արհեստական խոչընդոտներ և մայթերը պետք է վերադարձվեն հետիոտներին։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կենտրոն վարչական շրջանում՝ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի աշխատավայրից 1-2 կիլոմետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, 1 գիշերում տեղի ունեցավ մայթի «գրավում»։ Երեկ գիշերը մի քանի ժամվա ընթացքում ապակեպատ կրպակ են տեղադրել մայթին, ինչը անհարմարություն է ստեղծում հետիոտների համար, ու ինչքան էլ քաղաքապետարանի պատասխանատուներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հիմա հայտարարեն, թե իրենք մտածում են հետիոտների ազատ տեղաշարժի համար, այս պատկերն այլ բան է հուշում։ 

Թե ով է տեղադրողը և արդյոք թույլտվություն ունի, դեռևս հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ տեղադրողը նաև փակցրել է թուղթ՝ «տրվում է վարձով» հայտարարությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր