Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Մյասնիկյան պողոտայում արտակարգ իրավիճակը կարծես թե հանգուցալուծվեց. ամեն պահի թափվող ապառաժ ժայռաբեկորներն ու քարերը հատուկ փրկարարները հեռացրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը փետրվարի 11-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ժայռաբեկորների փլուզման մասին, երբ ժայռաբեկորներից հսկայական քարերը պոկվել, թափվել ու հայտնվել էին հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով խնդիրը լուծելու համար տեղանքը տեղում ուսումնասիրվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցների կողմից, իսկ այսօր՝ փետրվարի 15-ին, նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք ու փրկարարները մոտ 1 ժամ հսկայածավալ աշխատանքների արդյունքում վտանգավոր ժայռաբեկորները ու թափվելու վտանգի առաջ կանգնած քարերը հեռացրեցին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 11-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում տեղեկություններ էին ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել էին հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում։
Դեպքի վայր էին ժամանել պարեկները՝ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին պարեկ Սերոբ Չրաղյանն ու կրտսեր պարեկ Արման Հակոբյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկային, սակայն պարեկները տեղեկատվություն էին ստացել, որ քարաթափման հետևանքով մի քաղաքացու ավտոմեքենա էր վնասվել։ Պարեկները պարզում էին այդ տեղեկատվությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժայռաբեկորները ճանապարհի ավելի բանուկ երթևեկելի գոտում չէին հայտնվել, քանի որ տարիներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի միջամտության և գործողությունների արդյունքում այդ վտանգավոր ժայռաբեկորներին ամրացվել էին հատուկ երկաթե պաշտպանիչ ցանցեր ու հենց այդ ցանցերն էին, որ կանխել էին ժայռաբեկորների հայտնվելը երթևեկելի գոտում, հակառակ դեպքում տեղի կունենային վթարներ, գուցե նաև ողբերգական ելքով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։