211652_close_icon

Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով․ Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ․ Տիգրան Ավինյան

views-count2485 դիտում article-date 13:20 11-10-2025
Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։

Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։  Գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր