211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ Երևանում հայտնի մերսման սրահի աշխատակիցները գումարի դիմաց հաճախորդներին ձեռնաշարժության միջոցով  հասցնում են օրգազմի

views-count7822 դիտում article-date 19:18 24-02-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 20-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի մերսման սրահներից մեկում աշխատակիցները գումարի դիմաց հաճախորդների մերսումը ավարտելուց հետո ձեռնաշարժության միջոցով նրանց հասցնում են օրգազմի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սրահ են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում մերսման սրահի 26-ամյա տնօրեն Ժ․ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ  նշված մերսման սրահում կին աշխատակիցների կողմից իրականցվում է թայլանդական, բժշկական և էրո մերսում, որի ժամանակ կատարվում է ձեռնաշարժությամբ հաճախորդի սեռական օրգանների հանգստացում, որի արժեքը կազմում է 20 հազարից – 30 հազար դրամ, իսկ մերսման սրահում որպես մերսող աշխատող 30-ամյա Մ․ Ա․-ն հայտնել է, որ 15 օր է աշխատում է նշված մերսման սրահում, որտեղ գումարի դիմաց կատարում է մերսում, որի ժամանակ ձեռնաշարժության միջոցով իրականացնում է հաճախորդի սեռական օրգանների հանգստացում, ստացած գումարի 50 տոկոսը պահում է իրեն, իսկ մյուս 50 տոկոսը տալիս է Ժ․ Հ․-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն մերսման սրահում որպես մերսող աշխատող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Ն․ Խ․-ն էլ ոստիկաններին հայտնել է, որ նշված մերսման սրահում իրակականացվում է «էրո, թայլանդ, վիպ և դուշ» տեսակի մերսումներ, որոնց վերջում ձեռնաշարժության միջոցով իրականացնում է հաճախորդի սեռական օրգանների հանգստացում, որոնց արժեքը կազմում է 20 հազարից- 40 հազար դրամ, իսկ գումարային պայմանավորվածությունը հաճախորդները ձեռք են բերում տնօրենի հետ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր