211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում․ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ բնակարանում հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ 28-ամյա քաղաքացու մարմինը

views-count9469 դիտում article-date 11:50 21-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում կախված վիճակում քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրանյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում պտտաձողից կտորի միջոցով կախված վիճակում ոստիկանները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ 28-ամյա Կիշան Պետելի դին։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր