Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ ոստիկանության Ապարանի բաժնում ստացված տեղեկությունը հավաստի էր․ պարզվել է Միրաք գյուղում տեղի ունեցած շնամարտի կազմակերպիչների ինքնությունը․ նրանցից մեկը ՀԿ-ի նախագահ է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում տեղի է ունեցել շնամարտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ շնամարտը կազմակերպվել է Միրաք գյուղում՝ Երևանի բնակիչներ 61-ամյա Ջնդի Ա․-ի, 69-ամյա Մուշեղ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Կ․-ի կողմից։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Մուշեղ Մ․-ն «Հայկական լեռների շնասերների և բուծողների միության» ՀԿ նախագահն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։