211652_close_icon
views-count1132 դիտում article-date 17:42 19-02-2026

Բագրատ Սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարացվեց՝ ևս երկու ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նշեց, թե այժմ նիստերը դեռևս նախնական դատալսումների փուլում են։

Ինչ վերաբերում է ապացույցների կեղծված լինելուն, նախագահողը նշեց, որ այս փուլում այդ հարցի առնչությամբ չի կարող դիրքորոշում ներկայացնել․ այդ հարցին գնահատական կարող է տալ միայն ապացույցների հետազոտումից հետո։ 

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Նմանատիպ նյութեր