211652_close_icon

Հպարտությամբ ենք մտնելու խաղադաշտ և կռվելու մեր երկրպագուների և երկրի համար․ Գոռ Մանվելյան

views-count373 դիտում article-date 22:00 18-02-2026
 Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» հետ։

Խաղից առաջ մեկնաբանություններ են տվել «Նոայի» ֆուտբոլիստներ Գոռ Մանվելյանը և Իմրան Ուլադ Օմարը։

«Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար։ Հպարտությամբ ենք մտնելու խաղադաշտ և կռվելու մեր երկրպագուների և երկրի համար»,-ասել է Մանվելյանը։

«Երբ սրտով ես խաղում, իսկ բազմահազար երկրպագուները մինչև վերջին րոպեն աջակցում են քեզ, ապա անհնարին ոչինչ չկա»,-այսպես արտահայտվել է Իմրան Ուլադ Օմարը։

Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։

 

Նմանատիպ նյութեր