211652_close_icon

Թել Ավիվը և Երուսաղեմը փետրվարի 14-ին դարձել են աշխարհի ամենաաղտոտված քաղաքները. Ynet

views-count457 դիտում article-date 16:13 15-02-2026
Թել Ավիվը և Երուսաղեմը փետրվարի 14-ի դրությամբ գլխավորում էին մոլորակի ամենաաղտոտված քաղաքների ցանկը՝ այդ օրը Իսրայելը պատած ուժեղ փոշու փոթորկի պատճառով։ 

Այս մասին հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով քաղաքներում օդի որակը գնահատող շվեյցարական IQAir ընկերության տվյալներին։

Այս տվյալների համաձայն՝ Թել Ավիվում օդի աղտոտվածության մակարդակը հասել է 2090 AQI-ի։

Երուսաղեմում այս ցուցանիշը բարձրացել է մինչև 597 AQI։ Երկու քաղաքներում էլ օդի որակը գնահատվել է «վտանգավոր»։ IQAir վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնում է Պակիստանի Լահոր քաղաքը, որտեղ աղտոտվածությունը հասել է 1165 AQI-ի և դասակարգվել է որպես «անառողջ»։

Ականատեսները պատմում են, որ Թել Ավիվում տեսանելիությունը զգալիորեն նվազել է փետրվարի 14-ի փոշու փոթորկի պատճառով՝ բարձր ալիքներով և քամու ուժեղ պոռթկումներով։ Ինչպես նշում է Ynet-ը, եղանակային պայմանների պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս իսրայելցիներին խուսափել դրսում լինելուց, եթե դա անհրաժեշտ չէ, և նաև զգուշացնում են, որ բացօթյա գործունեությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
 

Նմանատիպ նյութեր