211652_close_icon

Իրանում սպառնացել են «հողին հավասարեցնել» Թել Ավիվը

views-count5626 դիտում article-date 16:35 11-05-2018
Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել Է, որ եթե Իսրայելը շարունակի «անխոհեմ» գործել, Թել Ավիվը եւ Հայֆան կոչնչացվեն: Այդ մասին հայտնել Է IRIB հեռուստաալիքը: «Մենք միջուկային ռումբի հետ գործ չունենք, ընդհակառակը, մեր քաղաքականությունը զսպման քաղաքականություն Է, այդ ուղղությամբ Իրանի հրթիռային հզորությունն օրեցօր աճում Է, որպեսզի Իսրայելն այդ ուժից չկարողանա քնել, իսկ եթե նա գործի անմտորեն, ապա մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- հայտարարել Է Խաթամին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նմանատիպ նյութեր