Թել-Ավիվը Human Rights Watch-ին չի թույլատրել աշխատել Իսրայելում
Իսրայելի ՆԳ նախարարությունը չի թույլատրել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը գործունեություն ծավալել Իսրայելում, հաղորդում է HRW-ը։
Համաձայն կազմակերպության տարածած հաղորդագրության՝ փետրվարի 20-ին Իսրայելից ուղարկված պատասխան նամակում ասվում է, որ ՆԳՆ-ն գտնում է, որ կազմակերպության հանրային գործունեությունը և նրա զեկույցներն աշխատում են՝ ի օգուտ պաղեստինյան քաղաքականության, ինչպես նաև այն փաստը, որ կազմակերպությունն «իրական չէ»։
HWR-ի գործադիր տնօրենի տեղակալ Են Լևայնը հայտարարել է, որ իսրայելական իշխանությունների այդ որոշումը և նման «պարզաբանումը» պետք է յուրաքանչյուրի մոտ զգոնություն առաջացնեն, քանի որ դրանով կասկածի տակ է առնվում ժողովրդավարական արժեքներին Իսրայելի մոտեցումը։