211652_close_icon

Ռուսաստանում սկսել են արգելափակել Telegram-ը

views-count544 դիտում article-date 14:56 10-02-2026
Իշխանությունները որոշել են սկսել Ռուսաստանում դանդաղեցնել Telegram մեսենջերի աշխատանքը, այս մասին РБК-ին հայտնել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աղբյուրը և համապատասխան պետական ​​​​մարմինների երկու աղբյուրները։

Երկու աղբյուրների համաձայն, Ռոսկոմնադզորը նախատեսում է սկսել ծառայության մասնակի սահմանափակումը երեքշաբթի՝ փետրվարի 10-ին: РБК-ի մեկ այլ աղբյուր հավելել է, որ արդեն ձեռնարկվում են Telegram-ի աշխատանքը դանդաղեցնելու միջոցառումներ։

Հիշեցնենք՝ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը վերջերս հայտարարել է, որ Telegram-ը Ռուսաստանում ամբողջությամբ կարգելափակվի 2026 թվականի սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և YouTube-ը Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակված են

Նմանատիպ նյութեր